30 Մայ
2025
24.1° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պատրաստվում է հանել Սիրիան ահաբեկչության հովանավորների ցուցակից

ԱՄՆ-ն պատրաստվում է հանել Սիրիան ահաբեկչության հովանավորների ցուցակից

Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմաս Բարաքը ժամանել է Սիրիա, այցի ընթացքում պաշտոնյան հանդիպում է ունեցել երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ահմեդ ալ–Շարաայի և ԱԳՆ ղեկավարի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեկընդմիշտ վերջ դնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը Սիրիայում. այս մասին «Al Arabiya» հեռուստաալիքին հայտարարել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը։

Դամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմաս Բարաքը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շուտով Սիրիան հանել ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից։

«Թրամփը ցանկանում է մեկընդմիշտ վերջ դնել ԻՊ-ին Սիրիայում», – ասել է նա։

Ամերիկացի ներկայացուցչի խոսքով՝ «ԱՄՆ բանակը 99%-ով կատարել է ԻՊ-ի դեմ պայքարի իր առաքելությունը»։

Ռազմագերիներ