31 Մայ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
23.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ եզրակացության են եկել փորձագետները՝ Գագիկ Խաչատրյանի արտերկրում բուժման վերաբերյալ

Ի՞նչ եզրակացության են եկել փորձագետները՝ Գագիկ Խաչատրյանի արտերկրում բուժման վերաբերյալ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով այսօր կայացած դատական նիստի ընթացքում ներկայացվել է բժշկական փորձագիտական եզրակացություն, համաձայն որի` Խաչատրյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Փորձագետը նշում է, որ նրա մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնք պահանջում են անհապաղ վիրահատական միջամտություն։

Ըստ եզրակացության՝ անհրաժեշտ վիրահատությունը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել՝ մասնագիտացված բժիշկների և սարքավորումների բացակայության պատճառով։ Պաշտպանական կողմը գտնում է, որ բուժումը պետք է կազմակերպվի Գերմանիայի Դաշնությունում՝ այն բժշկի մոտ, որը ժամանակին իրականացրել է Խաչատրյանի առաջին վիրահատությունը։ Նշվում է նաև, որ Խաչատրյանը կարող է տեղաշարժվել միայն կողմնակի անձանց օգնությամբ, ինչը խոչընդոտում է նրա՝ դատական նիստերին մասնակցությանը։

Միևնույն ժամանակ, դատախազը դատարանում միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով բացարկ հայտնել գործով նախագահող դատավորին՝ պնդելով, թե նա հանդես է գալիս ոչ անաչառ դիրքորոշմամբ։ Դատախազի կարծիքով՝ դատավորի գործողությունները կարող են վտանգել գործի արդար քննությանը։

Ռազմագերիներ