04 Հնս
2025
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի ԱԳՆ-ում բացվել է նմանը չունեցող պաշտոն՝ ՀՀ-ի հետ համագործակցությունը համակարգելու համար

Ֆրանսիայի ԱԳՆ-ում բացվել է նմանը չունեցող պաշտոն՝ ՀՀ-ի հետ համագործակցությունը համակարգելու համար

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի հետ համագործակցության համակարգողի պաշտոն է բացվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գորիսում անցկացվող ՀայաստանՖրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ:

Նա ընդգծել է, որ այս պաշտոնը չունի նմանօրինակն այլ երկրների հետ։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապը բազմաշերտ է։ «Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ իսկական լծակներ՝ իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին և գործելու հանուն խաղաղության»,- ընդգծել է դեսպանը:

Օլիվիե Դըկոտինյին ընդգծել է նաև, որ Գորիսը, գտնվելով Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում, ունի ռազմավարական նշանակություն: Դեսպանը հիշեցրել է, որ հենց այս քաղաքն էր, որ առաջինը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը։ «Գորիսը խաղաղություն է կառուցում տարածաշրջանում։ Այն միշտ եղել է խաչմերուկում, և նրա գործունեությունը միտված է եղել խաղաղության կառուցմանը։ Գորիսը կրկին կդառնա խաչմերուկ, և մեր ներկայությունն այստեղ շատ նշանակալից է»,- ընդգծել է դեսպանը։

Ռազմագերիներ