06 Հնս
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները

Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում.այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

«Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին:

Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։

Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ