
Ուկրաինայի պատվիրակությունը ելույթ կունենա ամերիկացի սենատորների առջև՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների քննարման ֆոնին․ Politico
Ուկրաինական պատվիրակությունը պատրաստվում է հունիսի 4-ին զեկույց ներկայացնել ԱՄՆ սենատորներին, մինչ օրենսդիրները քննարկում են Ռուսաստանի և նրա խոշորագույն էներգետիկ սպառողների՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմ ուղղված լայնածավալ պատժամիջոցների օրինագիծը. գրել է Politico–ն։
Սենատոր Ռիչարդ Բլյումենտալը հայտնել է, որ 100 սենատորներ հրավիրվել են մասնակցելու փակ դռների հետևում ընթացող նիստին։ Հանդիպումը կազմակերպել են Բլյումենտալը և սենատոր Լինդսի Գրեհեմին։
«Սա վճռորոշ պահ է Ուկրաինայի համար, և սա վճռորոշ պահ է Սենատի համար՝ այս օրինագծի վերաբերյալ որոշում կայացնելու առումով», – նշել է Բլյումենտալը։
Նա հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում է Անդրեյ Երմակը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավոր խորհրդականը։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Սերգեյ Բոևը ուղեկցում է Երմակին։
Բլյումենտալի և Գրեհեմի կողմից առաջարկվող պատժամիջոցների փաթեթը նախատեսված է Ռուսաստանի պատերազմական տնտեսության վրա ճնշումը մեծացնելու համար՝ թիրախավորելով նավթ և գազ գնող երկրները․ մի քայլ, որը, Բլյումենտալի խոսքով, կարող է «խաղի կանոնները փոխել»։
Բլյումենտալի խոսքով՝ Սպիտակ տունը դեռևս տատանվում է աջակցե՞լ պատժամիջոցների օրինագծին, թե՞ ոչ, բայց մարտադաշտում իրավիճակը կարող է ազդել նախագահ Դոնալդ Թրամփի և սկեպտիկ օրենսդիրների որոշման վրա։