
ԱՄՆ-ը վետո կիրառեց, մերժելով խաղաղությունը Գազայում
Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ հրադադար Գազայի հատվածում։
Միացյալ Նահանգները Անվտանգության խորհրդում միակ երկիրն էր, որը չաջակցեց բանաձևին։
Բանաձևը կոչ է անում «անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի հաստատմանը Գազայում, որը կհարգվի բոլոր կողմերի կողմից», ինչպես նաև՝ ազատ արձակել պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդներին։
Բացի այդ, բանաձևի նախագծի հեղինակները պահանջում են «անհապաղ և անվերապահորեն վերացնել Գազային մարդասիրական օգնության բոլոր սահմանափակումները՝ թե՛ ՄԱԿ-ի, թե՛ նրա մարդասիրական գործընկերների կողմից»։