06 Հնս
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցին համարում է իր ծրագրերի հիմնական խոչընդոտը և փորձում է խաթարել եկեղեցու հեղինակությունը․ Eurasianet

Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցին համարում է իր ծրագրերի հիմնական խոչընդոտը և փորձում է խաթարել եկեղեցու հեղինակությունը․ Eurasianet

Հայաստանում եկեղեցու և պետության միջև լարվածությունը սրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ հասարակությունը վերափոխելու ծրագրի պատճառով. գրում է Eurasianet-ը։

Ինչպես նշվել է, Փաշինյանի «իրական Հայաստան» նախագիծը հայերից պահանջում է գիծ քաշել անցյալի վրա և կենտրոնանալ ապագա տնտեսական զարգացման վրա։ Փաստորեն, Փաշինյանը ցանկանում է, որ քաղաքացիները դադարեն կենտրոնանալ այնպիսի հարցերի վրա, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի կորուստը, և «կենտրոնանան հասարակության արդիականացման վրա, որպեսզի երկիրը կարողանա տնտեսապես մրցունակ լինել 21-րդ դարում»։

Պարբերականն ընդգծել է, որ վարչապետն ակնհայտորեն Հայ Առաքելական եկեղեցին համարում է իր արդիականացման ծրագրերի հիմնական խոչընդոտը, ուստի՝ հունիսի 1-ին նա պայթյունավտանգ մեղադրանք է ներկայցրել։ Այն հստակորեն նախատեսված էր եկեղեցու հեղինակությունը խաթարելուն՝ ենթադրելով, որ երկրի գերագույն հոգևորական Գարեգին II-ը երեխա է ունեցել՝ խախտելով իր կուսակրոնության երդումը։

Եկեղեցու առաջնորդները հաջորդ օրը արձագանքել են՝ հայտարարություն տարածելով և Փաշինյանի մեղադրանքը որակելով որպես դավաճանական գործողություն։ Հայտարարության մեջ ուղղակիորեն չի անդրադարձ չի եղել հարցին, թե արդյոք Գարեգին Բ-ն հա՞յր է, թե՞ ոչ, միաժամանակ պնդելով, որ հայրության հարցը եկեղեցու ներքին գործ է, այլ ոչ թե՝ պետության։

Փաշինյանը չի ընկճվել եկեղեցու դատապարտումից, և հունիսի 3-ին կրկին դիմել է եկեղեցու առաջնորդներին ՝ պարզաբանելու, թե արդյոք կաթողիկոսը խախտե՞լ է իր կուսակրոնության երդումը։

Ինչպես ընդգծվել է հոդվածում, դժգոհության պոռթկումը հասունանում էր օրեր շարունակ։ Մայիսի վերջին Փաշինյանն առաջարկել է, որ կառավարությունը պետք է մեծ դեր ունենա եկեղեցու ապագա առաջնորդների ընտրության գործում, մինչդեռ վարչապետի կին՝ Աննա Հակոբյանը, հարձակվել է եկեղեցու վրա՝ պնդելով, որ այն «պեդոֆիլների» օջախ է։

Գարեգին Բ-ի և Փաշինյանի միջև լարվածությունը արմատավորված է Երկրորդ ղարաբաղյան պատերազմի առաջին փուլում ադրբեջանական բանակի կողմից կրած ջախջախիչ պարտության մեջ։ Այդ ժամանակ Գարեգին Բ-ն տեսաուղերձով կոչ է արել Փաշինյանին հրաժարական տալ։

«Անորոշ է, թե արդյո՞ք Փաշինյանի հարձակումը եկեղեցու վրա քաղաքական դիվիդենտներ կբերի իր «իրական Հայաստան» ծրագրի համար։ Թվում է, թե նա օտարացրել է իր աջակիցների մի մասին։ 17 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ստորագրված կոչը քննադատում է Փաշինյանին՝ «կանանց նկատմամբ ատելության լեզուն որպես քաղաքական թիրախավորման գործիք» օգտագործելու համար և պահանջում է, որ նա ներողություն խնդրի», – գրել է Eurasianet-ը։

«Կանանց նկատմամբ սեռական նվաստացուցիչ և կնատյաց լեզուն՝ անկախ քաղաքական համատեքստից կամ նպատակից, անընդունելի է, հատկապես երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի կողմից», – նշվել է ՀԿ-ների հայտարարության մեջ։

Ռազմագերիներ