02 Հուլ
2025
27.2° c ԵՐԵՎԱՆ
21.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արդար մոտեցման դեպքում՝ Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ․Կոբախիձե

Արդար մոտեցման դեպքում՝ Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ․Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ մինչև 2030 թվականը երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը։

«Մեր նպատակը արտացոլված է Վրաստանի Սահմանադրությունում։ Մեր նպատակն է մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ, ինչը բավականին հնարավոր է, եթե ապահովվի արդար մոտեցում։ 2030 թվականին Վրաստանը մյուսներից ավելի պատրաստ կլինի ԵՄ-ին միանալուն։ Եթե լինի արդար մոտեցում, դա անպայման տեղի կունենա։ Մենք հույս ունենք, որ ԵՄ-ում մոտեցումները կբարելավվեն», – լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը։

Կոբախիձեն հավելել է, որ այս փուլում վրացական կողմը լսում է միայն արևմտյան գործընկերների կոպիտ և անհիմն հայտարարություններն իշխող «Վրացական երազանք» կուսակցության ենթադրաբար «հակաեվրոպական» գործողությունների վերաբերյալ։

2024 թվականի նոյեմբերի 28-ին Կոբախիձեն հայտարարել էր մինչև 2028 թվականը երկրի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկի հարցի քննարկումը կասեցնելու որոշման մասին։ Այդ ժամանակվանից ի վեր Վրաստանում անընդհատ բողոքի ցույցեր են անցկացվում՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ։

Ռազմագերիներ