
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ հայտնում են Կառավարությունից։
«Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։
Էրդողանը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը»,– ասված է Կառավարության հաղորդագրությունում։