
Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը գերազանցում է ՆԱՏՕ-ին. Ռյուտե
Ռուսաստանը զգալի առաջընթաց է գրանցել զինամթերքի արտադրության ոլորտում, որի ծավալը «ապշեցնում է» ՆԱՏՕ-ին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն. հաղորդում է The Guardian-ը։
Ռյուտեի խոսքով՝ Ուկրաինայի հետ հակամարտության համատեքստում Ռուսաստանը երեք ամսում արտադրում է այնքան հիմնական զինամթերք, որքան ամբողջ ՆԱՏՕ-ն արտադրում է մեկ տարվա ընթացքում։
Նա կոչ է արել դաշինքի անդամներին ավելի շատ ծախսել պաշտպանության վրա և ավելի մեծ քանակությամբ զենք արտադրել։
«Եթե մենք հիմա գործողություններ չձեռնարկենք, եթե հիմա դա չանենք, ապա առաջիկա մի քանի տարիների ընթացքում ամեն ինչ լավ կլինի, բայց հակառակ դեպքում երեք, չորս, հինգ տարի հետո մենք իսկապես սպառնալիքի տակ կլինենք», – ասել է նա