02 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլոն Մասկը կողմ է արտահայտվել Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գաղափարին

Իլոն Մասկը կողմ է արտահայտվել Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գաղափարին

Իլոն Մասկը, որը մինչև վերջերս աշխատում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, կողմ էր պետության ղեկավարի իմպիչմենտի գաղափարին։ «Այո», – գրել է նա X-ում։

Այս կերպ նա մեկնաբանել է մի հրապարակում, որում հարթակի օգտատերերից մեկն առաջարկել է իմպիչմենտի ենթարկել Թրամփին և նրան փոխարինել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսով։

Մասկը նաև կանխատեսել է «ամերիկյան տնտեսության անկում տարվա երկրորդ կեսին՝ Թրամփի կողմից ներմուծման վրա սահմանված մաքսատուրքերի պատճառով»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ