
Նոր մանրամասներ՝ Արավուսի գյուղից ադրբեջանական տարածքում հայտնված անչափահասների մասին
Արավուս գյուղի բնակիչները ABC media-ին պատմեցին, որ ադրբեջանական կողմում հայտնված անչափահաս տղաներից մեկը նախկին գյուղապետ Արթուր Ջհանգիրյանի եղբորորդին է։
Կեսգիշերից հետո տղաները գնացել են կորած ձին գտնելու, բայց մոլորվել են ու հայտնվել ադրբեջանական կողմում։ Տղաները ձիով են եղել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։