28 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բեռլինում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

Բեռլինում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է․ գրում է Reuters գործակալությունը։

Bild թերթի փոխանցմամբ՝ BMW մակնիշի մեքենան շրջադարձ կատարելիս Միտտեի կենտրոնական թաղամասում վրաերթի է ենթարկել 7-8 տարեկան երեխաների խմբի։

Բեռլինի հրշեջ ծառայության խոսնակը հայտնել է, որ մի քանի երեխա թեթև վնասվածքներ է ստացել, իսկ ուղեկցող մեծահասակը՝ ծանր վնասվածքներ։ Մեքենայի վարորդը չի տուժել։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026