29 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը․ պարզաբանում

Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը․ պարզաբանում

ՀՀ քննչական կոմիտեն առերևույթ փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում․ հաղորդում են ՔԿ-ից։

«2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն:

Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):

Նա ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ