03 Հուլ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
21.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոս Անջելեսում բախումներ են տեղի ունեցել ներգաղթի խստացման պատճառով

Լոս Անջելեսում բախումներ են տեղի ունեցել ներգաղթի խստացման պատճառով

Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում ցուցարարներն արդեն երկրորդ օրն են բախվում անվտանգության ուժերի հետ։ Պատճառը ներգաղթյալների դեմ շարունակվող խիստ միջոցառումներն են։

Շաբաթ նոր բախումներ են տեղի ունեցել քաղաքի հարավ-արևելքում՝ Պարամաունթ շրջանում։ Ըստ տեղեկությունների՝ ներգաղթի ծառայությունները մարդկանց են ձերբակալել շինանյութի խանութի մոտ, ինչը բարկացրել է տեղի բնակիչներին։

Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ բողոքելու։ Իրավապահները՝ հատուկ հանդերձանքով ու դիմակներով, օգտագործել են արցունքաբեր գազ՝ ամբոխը ցրելու համար։

Բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են, որ անկարգությունների մասնակիցները կարող են պատասխանատվության ենթարկվել։

Ցուցարարները բղավում էին իրավապահների ուղղությամբ՝ պահանջելով, որ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) աշխատակիցները հեռանան Պարամաունթից։

«ICE՝ դուրս Պարամաունթից։ Մենք տեսնում ենք՝ ովքեր եք դուք։ Դուք այստեղ ողջունելի չեք», – վանկարկում էին ակցիայի մադնակիցները:

Ռազմագերիներ