08 Հնս
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
17.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը Ազգային գվարդիա է ուղարկում Լոս Անջելես՝ ցուցարարներին ճնշելու համար

Թրամփը Ազգային գվարդիա է ուղարկում Լոս Անջելես՝ ցուցարարներին ճնշելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լոս Անջելես է ուղարկում Ազգային գվարդիայի ուժեր՝ «anti-ICE» բողոքի ակցիաները ճնշելու համար։

Նա մեղադրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին՝ իրավիճակը չկառավարելու հանար:

«Եթե նահանգապետ Նյուսըմը և քաղաքապետ Բասը չեն կարողանում իրենց գործն անել, ապա դաշնային կառավարությունն է միջամտելու և լուծելու խնդիրը՝ ինչպես հարկն է՝ ցուցարարների և թալանչիների դեմ՝ պայքարով», – գրել է Թրամփը։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլին Լեվիտը հայտնել է, որ Լոս Անջելես է ուղարկվում 2,000 Ազգային գվարդիական՝ ցուցարարներին ձերբակալելու նպատակով։

Ըստ Սպիտակ տան՝ գվարդիայի ուժերը գործի կդրվեն Title 10 իրավական հիմքով, ինչը նշանակում է, որ նրանք կգործեն դաշնային ղեկավարության ներքո, առանց Անկարգությունների մասին օրենքի (Insurrection Act) կիրառման։

Այս որոշումն ընդունվել է ԱՄՆ երկրորդ խոշոր քաղաքում՝ ներգաղթի գործողություններից հետո ծավալված երկրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաների ընթացքում։

Ռազմագերիներ