08 Հնս
2025
26.3° c ԵՐԵՎԱՆ
17.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի պաշտոնական հաստատմանը՝ զոհված զինվորների մարմինների փոխանակման վերաբերյալ

Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի պաշտոնական հաստատմանը՝ զոհված զինվորների մարմինների փոխանակման վերաբերյալ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվան՝ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, արդեն հասցրել է 1212 զոհված ուկրաինացի զինծառայողի մարմին փոխանակման վայր։

ՌԴ բանակցային խմբի անդամ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինի խոսքով՝ բոլոր մարմինները, «հագուստով ու գտնվելու վայրով» ճանաչվել են որպես Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ։

«Սա առաջին խմբաքանակն է, առաջին փուլը»,- նշել է Զորինը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է կատարել բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ գերիների փոխանակման և զոհվածների մարմինների փոխանցման մասին։

Ըստ նրա՝ ժամեր անց սահման կշարժվեն նաև մյուս գնացքները, որոնք նույնպես տեղափոխում են մարմիններ։

Սակայն Զորինը նշել է, որ կան ազդանշաններ, թե ուկրաինական կողմը կարող է փոխանակումը հետաձգել մինչև հաջորդ շաբաթ, գրում է Կոմերսանտը։

Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Մոսկվան կոչ է անում Կիևին՝ վերցնել զոհվածների մարմինները՝ «դրանք մարդկային ձևով հողին հանձնելու» նպատակով։

Ռազմագերիներ