08 Հնս
2025
26.3° c ԵՐԵՎԱՆ
17.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային վերադարձնել ավելի քան 6 հազար զոհված զինծառայողի մարմին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային վերադարձնել ավելի քան 6 հազար զոհված զինծառայողի մարմին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինային փոխանցել ավելի քան 6 հազար զոհված զինծառայողի մարմին։

Վարչության փոխանցմամբ՝ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա արդեն փոխանցման գոտի է հասցվել առաջին խումբը՝ 1 212 մարմին։

Ռուսական կողմը սպասում է Կիևի պաշտոնական հաստատմանը՝ փոխանցման գործընթացի իրականացումն սկսելու համար։

Ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինի խոսքով՝ առկա են ազդակներ, որ մարմինների փոխանցումը կարող է տեղափոխվել հաջորդ շաբաթ։

Նշենք, որ նույն թիվը՝ 6 հազար զոհվածի մարմին, Ռուսաստանը նշել էր նաև մեկ օր առաջ՝ մեղադրելով Ուկրաինային, թե վերջինս հրաժարվում է ընդունել մարմինները։

Կիևը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ ռուսական կողմը նախապես չի համաձայնեցրել փոխանցման ժամկետները։

ՌԴ-ի այսօրվա հայտարարություններին Ուկրաինան դեռևս չի արձագանքել։

Ռազմագերիներ