04 Հուլ
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի հետ բանակցությունների վեցերորդ փուլի վերաբերյալ որոշում դեռևս չկա․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ բանակցությունների վեցերորդ փուլի վերաբերյալ որոշում դեռևս չկա․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ բանակցությունների վեցերորդ փուլի վերաբերյալ որոշումը դեռևս չի կայացվել․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար ԱՄՆ-ի հետ բանակցությունների վեցերորդ փուլի ամսաթիվը և վայրը կհայտարարի ճիշտ ժամանակին։

Բաղային հավելել է, որ Իրանը Օմանի միջոցով ԱՄՆ-ին կտեղեկացնի իր նախաձեռնության մասին։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու համար Իրանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից առաջ քաշված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնական սկզբունքներին. «Մեր շահերը պաշտպանող գլխավոր սկզբունքը «մենք կարող ենք» սկզբունքն է։ Նույնիսկ Օմանի միջնորդությամբ միջուկային բանակցությունների վերջին դեպքում՝ ԱՄՆ–ի բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այս սկզբունքին»։

Ռազմագերիներ