11 Հնս
2025
16.4° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը շվեդ էկոակտիվիստին խորհուրդ է տվել զսպել զայրութն ու գնալ դասընթացների

Թրամփը շվեդ էկոակտիվիստին խորհուրդ է տվել զսպել զայրութն ու գնալ դասընթացների

Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը պետք է մասնակցի դասընթացների՝ սովորելու, թե ինչպես կառավարել իր զգացմունքները և զսպել իրեն․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրան խնդրել են մեկնաբանել իսրայելցի զինվորների կողմից Թունբերգի Madeline նավի հետ կապված իրավիճակը։ «Նա տարօրինակ մարդ է, երիտասարդ և զայրացած։ Ես չգիտեմ՝ դա իսկական զայրո՞ւյթ է, թե՞ ոչ։ Դժվար է հավատալ։ Ես տեսել եմ, թե ինչ է պատահել։ Նա նման չէ ուրիշներին, կարծում եմ՝ նա պետք է անցնի զայրույթի կառավարման դասընթացներ։ Սա իմ գլխավոր խորհուրդն է նրան», – ասել է Թրամփը։

Պետության ղեկավարին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում ակտիվիստի կողմից Իսրայելի իշխանությունների դեմ առևանգման մեղադրանքին։ «Կարծում եմ՝ Իսրայելը բավականաչափ խնդիրներ ունի առանց Գրետա Թունբերգի առևանգման էլ», – պատասխանել է Թրամփը։

Երկուշաբթի երեկոյան Իսրայելի ռազմածովային ուժերը վերահսկողություն էին հաստատել Madeline նավի վրա, որը շարժվում էր դեպի Գազա։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նավը, որի վրա 12 պաղեստինամետ ակտիվիստներ են եղել, վերաուղղորդվել է Իսրայելի ափեր, և սպասվում է, որ ուղևորները կվերադառնան իրենց երկրներ։

Ռազմագերիներ