12 Հնս
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
18.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասսայական ցույցերի ֆոնին Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել

Մասսայական ցույցերի ֆոնին Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ իրականացնում է «զանգվածային ձերբակալություններ» այն բանից հետո, երբ քաղաքապետ Քերըն Բասը պարետային ժամ հայտարարեց Լոս Անջելեսի կենտրոնի որոշ հատվածներում․ գրում է BBC-ն։ 

Բասը պարետային ժամ է հայտարարել տեղական ժամանակով 20:00-ին՝ ի պատասխան ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած թալանի և բռնության դեպքերի։

Միևնույն ժամանակ, Տեխասում նախատեսված բողոքի ցույցերից առաջ նահանգապետը տեղակայել է Ազգային գվարդիայի ուժեր։ 

Բողոքի ցույցեր են սկսվել ԱՄՆ-ի այլ քաղաքներում ևս․ Նյու Յորքում բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել։

Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը «բորբոքել է պայթյունավտանգ իրավիճակ»՝ նահանգում տեղակայելով Ազգային գվարդիայի ուժեր։

 

Ռազմագերիներ