13 Հնս
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
21.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի ժողովրդի անունից Ռուսաստանի ժողովրդին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ. այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ռուս ժողովրդին աջակցելու հարցում, մինչ նրանք շարունակում են առաջ մղել ավելի պայծառ ապագայի իրենց ձգտումները», – հայտարարել է Ռուբիոն:

Նա նաև վերահաստատել է, որ Վաշինգտոնը ցանկանում է կառուցողական շփումներ ունենալ Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար։

«Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից՝ վերահաստատելու Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության Միացյալ Նահանգների ցանկությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տևական խաղաղություն հաստատելու համար։ Մենք հույս ունենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև ավելի փոխշահավետ հարաբերություններին», – եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։

 

Ռազմագերիներ