14 Հնս
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
12.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հույս ունի շարունակել Իրանի հետ միջուկային բանակցությունները

Թրամփը հույս ունի շարունակել Իրանի հետ միջուկային բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն՝ չնայած Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետությանը հասցված հարվածներին։ Ամերիկացի առաջնորդն այս մասին hայտարարել է Fox News-ի լրագրողների հետ հարցազրույցում։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը ստանա միջուկային ռումբ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք», – X-ում Թրամփի խոսքերն է մեջբերել Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը:

Նա նշել է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Իսրայելին Իրանի կողմից պատասխան հարվածի դեպքում։

Իրանական հեռուստատեսությունը, իր հերթին, հաղորդել է, որ Իսրայելի կողմից Թեհրանին հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ։

Ռազմագերիներ