
Գուտերեշի նախազգուշացումը՝ հարվածներից հետո. ՄԱԿ-ը Իրանին և Իսրայելին զսպվածության կոչ է անում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելին և Թեհրանին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն և խնդրել է խուսափել տարածաշրջանում հակամարտության սրացումից։
Բացի այդ, Գուտերեշը շեշտել է, որ ՄԱԿ-ը մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներով։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը դատապարտում է Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական սրացում։
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական սրացում։ Նա մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներով, մինչդեռ Իրանը և Միացյալ Նահանգները բանակցում են իրանական միջուկային ծրագրի շուրջ», – ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, զոհվել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ և գիտնականներ։