
G7-ը Իսրայելին աջակցություն է հայտնել, Իրանին՝ քննադատել՝ Մերձավոր Արևելքում անկայունության համար
Կանադայում կայացած գագաթնաժողովից հետո G7 երկրների առաջնորդները իրենց աջակցությունն են հայտարարել Իսրայելին, իսկ Իրանին՝ որակել որպես Մերձավոր Արևելքում անկայունության և ահաբեկչության աղբյուր․ գրում է The Guardian-ը։
Քաղաքական գործիչները նաև համատեղ ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծել են, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։
Արևմտյան առաջնորդները վերահաստատել են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության նկատմամբ իրենց հանձնառությունը՝ միաժամանակ հայտարարելով, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։
Քաղաքական գործիչները կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները Մերձավոր Արևելքում, ինչպես Իրան-Իսրայել, այնպես էլ Գազայի հատվածում։