17 Հնս
2025
25.4° c ԵՐԵՎԱՆ
20.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին հնարավորինս շուտ հանդիպում անցկացնել իրանցի պաշտոնյաների հետ․ լրատվամիջոցներ

Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին հնարավորինս շուտ հանդիպում անցկացնել իրանցի պաշտոնյաների հետ․ լրատվամիջոցներ

Սպիտակ տունը քննարկում է այս շաբաթ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև հանդիպման հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

The Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ իրանցի պաշտոնյաները միջնորդներին հայտնել են, որ բաց են ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու համար, սակայն այն պայմանով, որ Իսրայելը դադարեցնի Իրանի վրա հարձակումները։

Հրապարակումը գրել է, որ Օմանը և Կատարը կարող են միջնորդներ դառնալ հրադադարի շուրջ բանակցությունների սկզբում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր վարչակազմին հնարավորինս շուտ հանդիպում անցկացնել իրանցի պաշտոնյաների հետ․ հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Տեղեկատվության համաձայն՝ Թրամփը շտապ փորձում է պարզել, թե արդյո՞ք Իրանը լուրջ է վերաբերվում Իսրայելի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն, իր հերթին, հայտարարել է, որ «ԱՄՆ զինված ուժերը պաշտպանական դիրք են գրավում Մերձավոր Արևելքում։ Վաշինգտոնը ձգտում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման»։

«Մենք, անշուշտ, հույս ունենք, որ դա տեղի կունենա։ Մենք զգոն ենք և պատրաստված։ Մենք սկզբից հայտարարել ենք, որ տարածաշրջանում ենք մեր ժողովրդին և մեր ռեսուրսները պաշտպանելու համար», – ընդգծել է Պենտագոնի ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս ցանկանում է Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կնքել, և այս հարցում նրա դիրքորոշումը չի փոխվել։

Ռազմագերիներ