17 Հնս
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
20.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպանվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը․ ՑԱԽԱԼ

Սպանվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը․ ՑԱԽԱԼ

Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, երկրի բարձրագույն ռազմական հրամանատարին․ այս մասին հայտարարել  է ՑԱԽԱԼ-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության վարչության ստացած ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա և օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Թեհրանի սրտում գտնվող հրամանատարական կենտրոնին և վերացրել Ալի Շադմանիին՝ ամենաբարձրաստիճան ռազմական հրամանատարին և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձին»,- ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։

 

Ռազմագերիներ