18 Հնս
2025
26.4° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը երկիրը տանում է դեպի քաոս, իսկ Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները նման են այլախոհության համար ակնհայտ հետապնդման․ ռուս պատգամավորներ

Փաշինյանը երկիրը տանում է դեպի քաոս, իսկ Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները նման են այլախոհության համար ակնհայտ հետապնդման․ ռուս պատգամավորներ

Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովի խոսքով՝ Հայաստանի վարչապետի՝ եկեղեցու վրա ճնշում գործադրելու և գործարար Սամվել Կարապետյանին հետապնդելու փորձերը երկիրը տանում են նույն ճանապարհով, ինչով անցել է Ուկրաինան։

«Իզուր չէ, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ, և այն ճանապարհը, որով նա այժմ տանում է երկիրը, այն է, ինչով Ուկրաինան արդեն անցել է», – RT-ին ասել է խորհրդարանականը։

Նրա կարծիքով՝ արևմտյան արժեքները, որոնց Զելենսկին, «ապա նաև Փաշինյանն», առաջարկում են հետևել, այնքան հեռու են քրիստոնեականից, որ «անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ վարկաբեկել հոգևորականներին»։

«Ոչնչացնել նաև եկեղեցու կարիքներին նվիրատվություններ կատարող բիզնեսը․ հենց սա է կատարվում հիմա Երևանում։ Առաջին զոհերը ձեռնարկատերերն են, որոնք երկարատև և կայուն կապեր ունեն Ռուսաստանի հետ։ Խաթարեք եկեղեցու հեղինակությունը, ապա բնակչությանը շեղել դեպի հավատք, որտեղ ինքն է մեսիան։ Սա է, ինչ Նիկոլ Փաշինյանն այժմ անում է Արևմուտքի հրահրմամբ», – եզրափակել է պատգամավորը։

«Ուղղափառ Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական շարժման նախագահ և Բրյանսկի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Իվանովը նշել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տանը կատարված խուզարկությունները նման են այլախոհության համար ակնհայտ հետապնդման։ «Իշխանությունները սկսել են ճնշում գործադրել հայտնի գործարար Սամվել Կարապետյանի վրա անմիջապես այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցել է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Խուզարկություններ, մեքենաների քարշակում՝ սա նման է այլախոհության համար ակնհայտ հետապնդման։ Տպավորություն է ստողծվում, որ քանի դեռ անձը «հարմար» էր, նրան չէին դիպչում, բայց հենց որ նա հայտարարեց իր դիրքորոշումը հավատքի պաշտպանության հարցում, անմիջապես սկսվեցին բռնաճնշումները», – նշել է պատգամավորը հավելելով, որ եթե այսպես շարունակվի, երկիրը կարող է քաոսի մեջ ընկնել։ «Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր պաշտպանում են ավանդական արժեքները և հասարակության հոգևոր հիմքերը։ Իշխանությունները պետք է հարգեն մարդկանց խոսքի և կրոնի ազատության իրավունքը և չպատժեն նրանց իրենց համոզմունքներին հավատարիմ մնալու համար», – ընդգծել է Միխայիլ Իվանովը։

Ըստ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ եկեղեցին հայերի համար «մայր է». նրանք չեն կարող պատկերացնել իրենց հայկական ինքնությունն առանց դրա։ Խորհրդարանականը հանրապետության իշխանությունների հարձակումները գործարար Սամվել Կարապետյանի վրա, ով նախկինում պաշտպանել էր Հայ Առաքելական Եկեղեցուն, անվանել է ստորություն։ Նա հավելել է, որ դժվար է բացատրել «Նիկոլ Փաշինյանի նման մարդկանց», որ «իսկական հայերի համար Եկեղեցին մայր է»։

Ռազմագերիներ