18 Հնս
2025
26.4° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ում ՀՀ դաշնակից Բելառուսը խորացնում է ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ

ՀԱՊԿ-ում ՀՀ դաշնակից Բելառուսը խորացնում է ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով նախորդ օրը Մինսկում բանակցություններ է վարել Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինի հետ:

Բելառուսի գերատեսչության տվյալներով՝ «կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը և նախանշել են այն խորացնելու ուղիները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»։

«Մենք մեր հարաբերություններում կամ փոխըմբռնման մեջ խնդիրներ չունենք: Մեզ միայն պետք է վերանայենք համագործակցության հիմնական ոլորտները», – հանդիպման ժամանակ հայտարարել է Վիկտոր Խրենինը։
Նրա խոսքով՝ Բելառուսի և Ադրբեջանի միջև համագործակցությունը բնութագրվում է վստահության բարձր մակարդակով։

«Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել մեր երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը ռազմական ոլորտում, և ամենակարևորն՝ առկա փոխադարձ հետաքրքրությունը և դրանց հետագա խորացման ներուժը», – նշել է Բելառուսի Պաշտպանության նախարարության ղեկավարը։

Իր հերթին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը և նպատակ ունի նաև խորացնել այն։

Հիշեցնենք, որ Մինսկն ու Բաքուն մի քանի տարի համագործակցում են ռազմատեխնիկական ոլորտում։ Սա սուր քննադատության է արժանացել Հայաստանի կողմից, որը, ինչպես Բելառուսը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։

Ռազմագերիներ