
Իրանը կհաղթի Իսրայելի դեմ հակամարտությունում. Խամենեիի ուղերձի առանցքային կետերը
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ուղերձով է դիմել է ժողովրդին: Ուղերձի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Սիոնիստական ռեժիմը լուրջ սխալ է թույլ տվել և կպատժվի իր գործողությունների համար: Իրանը չի ների իր օդային տարածքը խախտելու համար և չի մոռանա իր նահատակների արյունը:
- Մեր զինված ուժերը պատրաստ են պաշտպանել մեր հայրենիքը և վայելում են պաշտոնյաների և ամբողջ ժողովրդի աջակցությունը։
- Իրանի ժողովուրդը կկանգնի պարտադրված պատերազմի դեմ, ինչպես որ կկանգնի պարտադրված խաղաղության դեմ, և այս ժողովուրդը չի հանձնվի ոչ մեկին պարտադրանքի առջև։
- Խելացի մարդիկ, ովքեր գիտեն Իրանը, նրա ժողովրդին և նրա պատմությունը, երբեք չեն խոսի այդ երկրի հետ սպառնալիքի լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը չի հանձնվի, և ամերիկացիները պետք է իմանան, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, անդառնալի վնաս կպատճառի։
- Իրանի հակագրոհը թուլացրել է Իսրայելին, և Թեհրանը ծրագրեր ունի հետագա պատասխան հարվածներ հասցնելու։
- Իրանը կհաղթի Իսրայելի հետ հակամարտությունում։