19 Հնս
2025
27.1° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան Փաշինյանին հիշեցրել է 2018 թվականին կապիտուլյացիայի մասին նրա կոչերը

Զախարովան Փաշինյանին հիշեցրել է 2018 թվականին կապիտուլյացիայի մասին նրա կոչերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է ռուս գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումների մասին Հայաստանում՝ հիշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի կոչերը։Զախարովայի խոսքով՝ 7 տարի առաջ՝ բողոքի ցույցերի ժամանակ, Փաշինյանը կոչ է արել երկրի իշխանություններին հանձնվել ցուցարարներին։

«Ես կցանկանայի մեջբերել Նիկոլ Փաշինյանին. 2018 թվականին, Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ, նա ասել է հետևյալը. «Իշխանությունները պետք է անվերապահորեն և առանց որևէ պայմանի ճանաչեն մեր հեղափոխության հաղթանակը և չցուցաբերեն որևէ ցանկություն՝ մնալու իշխանությունում», – նշել է Զախարովան։

Դիվանագետը հավելել է, որ ավելի վաղ Երևանի իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրանք են առաջադրել Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչերի համար։

«Հիմա մենք լսում ենք, թե ինչպես են Երևանում, ըստ նրա փաստաբանի, սկսել մեղադրել ռուս գործարարին իշխանափոխության որոշ կոչերի մեջ։ Ես պարզապես մեջբերում եմ Հայաստանի պետության ղեկավարին», – ընդգծել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Կարապետյանը ձերբակալվել է հունիսի 18-ի գիշերը, իսկ նախորդ օրը խուզարկվել է նրա տունը Երևանում։ Գործարարը կոնֆլիկտի մեջ է վարչապետ Փաշինյանի հետ, ով սուր և բացահայտ քննադատում է Հայ եկեղեցուն։

Ռազմագերիներ