
Փաշինյանը ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի տեսակապի միջոցով․ Բելառուսի ԱԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկ չի ժամանի՝ անձամբ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի և Եվրասիական տնտեսական ֆորումի միջոցառումներին։ Նա կմասնակցի հեռավար եղանակով․ այս մասին հայտարարել է Բելառուսի Արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը՝ Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
Ֆորումի ընթացքում տեղի կունենա լիագումար նիստ՝ Բելառուսի ղեկավարի և օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ։
ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։
Ֆորումի ընթացքում սպասվում է Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսի պաշտոնական այցը Բելառուս։ Իր մասնակցությունը հաստատել է նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահը ևս պլանավորում է այցելել Մինսկ։ «Մենք դեռևս Իրանի նախագահի պաշտոնական այցի հույս ունենք։ Այդուամենայնիվ, հասկանում ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ցանկանում ենք արագ կարգավորում, խաղաղության սկիզբ այս հողի վրա։
Բայց առայժմ այս Միության անդամ երկրների ղեկավարների Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի և Եվրասիական տնտեսական ֆորումի նիստը կկայանա Մինսկում հունիսի 26-27-ը։