
Միլիարդատիրոջ ձերբակալությունը Հայաստանում. դիմակայության նոր փուլ․ Deutsche Welle
Հայաստանում սրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջև քաղաքական և տնտեսական հակամարտությունը։ Նա ձերբակալվել է իշխանությունը զավթելու կոչերի հոդվածով․ գրել է Deutsche Welle-ն։
Գործակլությունը նշել է, որ նրա պաշտպանությունը գործը համարում է շինծու։ ԻՆքը՝ գործարարը, ով աջակցել է Հայ Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) իշխանությունների հետ հակամարտության գագաթնակետին, իր հայտարարությունում ընդգծել է, որ չի նահանջի իր սկզբունքներից։
Միևնույն ժամանակ, կառավարությունը հայտարարել է իր մտադրության մասին ազգայնացնելու Կարապետյանին պատկանող ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը երկրի ամենամեծ էլեկտրաէներգիայի բաշխման օպերատորն է։
DW-ն հիշեցրել է, որ հեռուստատեսային հեռարձակման ժամանակ Կարապետյանը մեղադրել է իշխանություններին եկեղեցու վրա ճնշում գործադրելու մեջ և սպառնացել, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան լուծել իրավիճակը, «մենք մեր ձևով կմիջամտենք»:
Սամվել Կարապետյանին աջակցություն են հայտնել Ռուսաստանի Պետդումայի մի շարք անդամներ և լրատվամիջոցների գործիչներ, որոնք հայտնի են իրենց կրեմլամետ դիրքորոշմամբ, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին։
Ի պատասխան, Հայաստանում հայտարարլ են ռուսական պետական լրատվամիջոցների տեղեկատվական ազդեցությանը հակազդելու օրենսդրական և տեխնիկական քայլերի նախապատրաստման մասին։
Գործակալությունն ընդգծել է, որ աճող ճնշման ֆոնին՝ հայ տնտեսագետները զգուշացնում են ռիսկերի մասին. եթե իշխանությունները շարժվեն դեպի մասնավոր ռազմավարական ակտիվի փաստացի ազգայնացում (Հայաստանի էլեկտրական ցանցերը), դա, նրանց կարծիքով, կարող է վնասել երկրի ներդրումային գրավչությանը։
Տնտեսագետների կարծիքով՝ նման գործողությունները հակասում են մասնավոր սեփականության անձեռնմխելիության հիմնական սկզբունքին։