
Մահափորձ` Իրանի ԱԳ նախարարի դեմ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը կանխվել է․ X սոցիալական ցանցում հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը։
Նա պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Թեհրանում։ «Եթե հայրենիքի անհայտ զինվորների անվտանգության միջոցառումները չլինեին, հնարավոր է` իրականացվեր Իսրայելի խոշոր դավադրությունը, որը, փառք Աստծո, ձախողվեց», – գրել է դիվանագետը։ Մահափորձի որևէ հանգամանք չի բացահայտվել։
Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց հետո Աբբաս Արաղչին մի քանի ուղիղ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ։ Նա, ի թիվս այլ բաների, ասել է, որ Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։