20 Հնս
2025
33.2° c ԵՐԵՎԱՆ
25.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան և Երևանը մինչև տարեվերջ փոխադարձ առևտրում կկորցնեն 6 միլիարդ դոլար․ Օվերչուկ

Մոսկվան և Երևանը մինչև տարեվերջ փոխադարձ առևտրում կկորցնեն 6 միլիարդ դոլար․ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մինչև տարեվերջ փոխադարձ առևտրում կկորցնեն 6 միլիարդ դոլար։

«Ամենապահպանողական գնահատականներով՝ անցյալ տարի մենք կորցրել ենք մոտ 2 միլիարդ դոլար։ Այս տարի մեր անկումը ներկայիս իրավիճակում կազմում է 3 միլիարդ դոլար։ Ակնհայտ է, որ մինչև տարեվերջ մենք կկորցնենք մոտ 6 միլիարդ դոլար։ Սրանք լուրջ թվեր են», – հայտարարել է Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսաստան-Հայաստան գործարար երկխոսության ժամանակ։

Ֆորումն անցկացվում է հունիսի 18-ից 21-ը, և այս տարվա հիմնական թեման ընդհանուր արժեքներն են՝ որպես բազմաբևեռ աշխարհում աճի հիմք։

Ռազմագերիներ