21 Հնս
2025
32.1° c ԵՐԵՎԱՆ
18.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգությանը. Պանկին

Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգությանը. Պանկին

Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության տարբերակներին. այս մասին  հայտարարել է Ալեքսանդր Պանկինը РИА Новости-ին տված հարցազրույցում։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հաստատել է, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր ներդրումը չվճարելու իրավիճակը կարող է սկսվել քննարկվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն թե ինչ ուղղությամբ է այդ քննարկումը տեղի ունենալու, դեռևս անհասկանալի է։

«ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը «սառեցրած» Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության տարբերակներին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով», – ասել է Պանկինը, հավելելով, որ որոշումը, այնուամենայնիվ, կկայացնեն Հայաստանի իշխանությունները։

Ռազմագերիներ