23 Հնս
2025
27.2° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավանաբար, կսկսվի Երևանի վրա ճնշման ևս մեկ ալիք՝ թե՛ չկարգավորված տարածքների, թե՛ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում․ փորձագետներ

Հավանաբար, կսկսվի Երևանի վրա ճնշման ևս մեկ ալիք՝ թե՛ չկարգավորված տարածքների, թե՛ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում․ փորձագետներ

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղում է, բնականաբար, Երևանը պաշտոնապես հույս ունի, որ Անկարան ինչ-որ կերպ կազդի իր մերձավոր դաշնակցի վրա, Известия-ի հետ զրույցում նշել Կովկասի հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովը։ «Հետևաբար, նախևառաջ, սա երկու երկրների միջև հարաբերություններ չեն, այլ՝ երեք երկրների։ Դավելի շատ եռանկյունի է։ Եվ այս եռանկյունում, իհարկե, կա երրորդ երկիր՝ Ադրբեջանը», – նշել է փորձագետը։

Քաղաքագետ Քերիմ Հասը նույնպես կարծում է, որ Հայաստանը, մի կողմից, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ մյուս կողմից՝ որքան հնարավոր է արագացնել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։

«Հայաստանի ղեկավարությունը տեսնում է, որ Իրանը զգալիորեն կթուլանա տարածաշրջանում, Ռուսաստանը դեռևս զբաղված է ուկրաինական խնդրով, իսկ Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասը վերջին խնդիրներից մեկն է։ Եվրամիությունը նույնպես ավելի շատ հետաքրքրված է Եվրոպայում անվտանգության ապահովմամբ, և Երևանը տեսնում է, որ Ուկրաինան չի կարողացել ստանալ անվտանգության երաշխիքներ», – նշել է Քերիմ Հասը։

Ինչպես նշվել է, եթե Թեհրանը թուլանա Իսրայելի հետ հակամարտության արդյունքում, դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի դիրքերի վրա և, հավանաբար, կամրապնդի Ադրբեջանի և Թուրքիայի տանդեմը, որոնք պնդում են «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման վրա՝ Հարավային Հայաստանի միջով անցնող ճանապարհ, որը կապում է Թուրքիան Կասպից ծովի ափի հետ։ Իրանը այս նախագծի հիմնական հակառակորդն էր, քանի որ այն Թեհրանին կտրում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայից և ուժեղացնում Անկարային։

Միջազգային քաղաքականության հարցերով փորձագետ Սերգեյ Մարգուլիսը համարում է, որ այժմ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին ընկալում են որպես թույլ, պատրաստ զիջելու պետություն։

«Հավանաբար, կսկսվի Երևանի վրա ճնշման ևս մեկ ալիք՝ թե՛ չկարգավորված տարածքների, թե՛ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում։ Այսինքն՝ ակնկալել, որ սա կլինի շրջադարձային պահ, և որ Թուրքիան Փաշինյանի այցից հետո Հայաստանի հետ կհաստատի բացառապես կառուցողական հավասար հարաբերություններ, իմ կարծիքով, բավականին միամիտ է», – նշել է Մարգուլիսը։

 

Ռազմագերիներ