
ՌԴ-ն և Իրանը խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համար․ Արաղչի
Իրանը գնահատում է Ռուսաստանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում ներկայիս սրացման վերաբերյալ․ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի և Ռուսաստանի միջև միշտ եղել են խորհրդակցություններ, մենք շփվել և աշխատել ենք յուրաքանչյուր հարցի շուրջ՝ համակարգելով մեր դիրքորոշումներն։ Այժմ տարածաշրջանում ստեղծված հատուկ հանգամանքները պահանջում են, որ մեր դիրքորոշումները լինեն ավելի ճշգրիտ, լուրջ և մոտ», – նշել է Արաղչին, որի հայտարարությունը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Նա նաև հավելել է, որ ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Մերձավոր Արևելքում սպառնալիքներին վերաբերող հարցերն, այդ թվում՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա։
«Մենք Ռուսաստանի հետ ունենք ընդհանուր մտահոգություններ և հակառակորդներ։ Մենք ունենք ընդհանուր համոզմունքներ, մենք սերտ խորհրդակցություններ ենք անցկացնում՝ ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համար», – հավելել է Իրանի արտգործնախարարը։