23 Հնս
2025
28.3° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը կարող է վերադառնալ Իրանի դեմ պատժամիջոցներին՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերսկսումը կանխելու համար․ Կալլաս

ԵՄ-ը կարող է վերադառնալ Իրանի դեմ պատժամիջոցներին՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերսկսումը կանխելու համար․ Կալլաս

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը կլինի հսկայական սպառնալիք, ուստի՝ ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը․ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո։

«ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են հսկայական լինել, մասնավորապես՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական սպառնալիք է և ոչ մեկի համար լավ չի լինի», – ընդգծել է նա։

Իր ելույթում Կալասը չի հիշատակել հակամարտության մյուս կողմին՝ Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Սակայն Կալլասը չի բացառել, որ Եվրամիությունը կարող է վերադառնալ Իրանի դեմ պատժամիջոցներին՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերսկսումը կանխելու համար։

«Իրանի համար կան պարտավորություններ Համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակներում, և վերջնաժամկետները մոտենում են, և կա մի մեխանիզմ, որը թույլ է տալիս վերականգնել պատժամիջոցները, եթե այդ երկրի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը չբարելավվի», – նշել է Կալլասը՝ հավելելով, որ «Իրանի տնտեսությունը լավ վիճակում չէ, և դա լավ չէ իրանցի ժողովրդի համար, և մենք աշխատում ենք ապահովել, որ Իրանը չվերսկսի միջուկային զենքի ծրագիրը, քանի որ բոլորը համաձայն են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»։

Ռազմագերիներ