24 Հնս
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավանաբար այժմ Իրանն ի վիճակի կլինի անցնելու դեպի խաղաղություն, և ես մեծ ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը․ Թրամփ

Հավանաբար այժմ Իրանն ի վիճակի կլինի անցնելու դեպի խաղաղություն, և ես մեծ ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը․ Թրամփ

Իրանն պաշտոնապես արձագանքել է մեր կողմից իրենց միջուկային օբյեկտների ոչնչացմանը շատ թույլ արձագանքով, ինչին մենք սպասում էինք և շատ արդյունավետ հակազդել ենք. սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Արձակվել է 14 հրթիռ, 13-ը խոցվել են, իսկ մեկը «ազատ է թողնվել», քանի որ ուղևորվում էր ոչ վտանգավոր ուղղությամբ։ Հաճույքով եմ հաղորդում, որ ԱՄՆ քաղաքացիներից ոչ ոք չի վնասվել, և գրեթե ոչ մի վնաս չի հասցվել։ Ամենակարևորը՝ իրենք «հաղթահարել են իրենց ներսում եղածը», և հուսով եմ՝ այլևս ատելություն չի լինի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանին՝ վաղաժամ նախազգուշացման համար, ինչը հնարավորություն տվեց խուսափել զոհերից և վիրավորներից։ Հավանաբար այժմ Իրանն ի վիճակի կլինի անցնելու դեպի խաղաղություն և ներդաշնակություն տարածաշրջանում, և ես մեծ ոգևորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրություն դարձնելու համար։

ԴՈՆԱԼԴ  ԹՐԱՄՓ,
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ», – գրել է ԱՄՆ նախագահը։

Ռազմագերիներ