25 Հնս
2025
28.1° c ԵՐԵՎԱՆ
18.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը ձերբակալում է այլախոհներին և վերջնականպես կանգնեցնում ներդրումները ՀՀ-ում․ НТВ

Փաշինյանը ձերբակալում է այլախոհներին և վերջնականպես կանգնեցնում ներդրումները ՀՀ-ում․ НТВ

НТВ-ն լայնածավալ ռեպորտաժ է պատրաստել ՀՀ-ում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության վերաբերյալ։ Ինչպես նշվել է, Կարապետյանի և Փաշինյանի միջև հակամարտությունը խորն արմատներ ունի։ ՀՀ իշխանությունները վաղուց են տարված ԵՄ-ին անդամակցելու գաղափարով։ Բրյուսելը, հավանաբար, Երևանին է հրամցրել պահանջների բնորոշ փաթեթ՝ ավանդական արժեքներից հրաժարում, հաստատված տնտեսական կապերի քանդում և այլ։ Փաշինյանը միանգամից հարձակվել է Հայ Առաքելական եկեղեցու վրա՝ անվանելով այն «չուլան»։ Կարապետյանը պաշտպանել է եկեղեցին, ինչին Փաշինյանն արձագանքել է խիստ բուռն։

Այժմ Կարապետյանը գրեթե մեկ շաբաթ է նստած է մեկուսարանում՝ հորինված մեղադրանքներով։ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի փաստաբանը, նշել է․ «Սա որևէ կապ չունի քրեական օրենսդրության կամ ՀՀ Քրեական օրենսգրքի հետ։ Որովհետև այս դեպքում խոսքը մի իրավիճակի մասին է, երբ մարդը պարզապես հարցազրույց է տվել, որտեղ արտահայտել է իր կարծիքը»։ Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն ընդգծել է․ «Ի՞նչ է այլախոհությունը։ Այլախոհությունը Հայաստանում այժմ նշանակում է հայ լինել՝ ամենալայն իմաստով։ Այո՛, բացարձակապես խելագար իրավիճակ է, բայց այնուամենայնիվ»։

Ինչպես նշվել է ռեպորտաժում, Կարապետյանը ոչ միայն եկեղեցու և ավանդական արժեքների պաշտպան է, այլև՝ հայտնի բարերար, ով մոտ 180 միլիոն դոլար է ներդրել երկրում սոցիալապես նշանակալի նախագծերում՝ ստեղծելով, ընդհանուր առմամբ, մինչև 10,000 աշխատատեղ։ Այժմ Փաշինյանը ցանկանում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ «Ռուսաստանի հայերի միություն» նախագահ Արա Աբրահամյանը հեռուստաալիքի հետ զրույցում նշել է. «Գիտեք, ոչ ոք միևնույն է չի ուզում ներդրումներ կատարել Հայաստանում։ Եվ նրա վարքագիծը, վերջնականապես կանգնեցնում է դրանք… Այսօր ես ներդրումներ եմ կատարում, այսօր կառուցում եմ, իսկ վաղը խլում են։ Սա թյուրիմացություն է, սա վնասակար է ոչ միայն Կարապետյանի, այլև՝ ամբողջ Հայաստանի, հայ ժողովրդի համար»։ Ընդգծվել է, որ աշխարհի հսկայական հայկական Սփյուռքը ևս վրդովված է գործարարի ձերբակալությունից։ Կարապետյանին ազատ արձակելու պահանջներ են հնչում Բեյրութից, Փարիզից, Բելգրադից, Ստամբուլից և Մոսկվայից։

 

Ռազմագերիներ