
Հայաստանը դժվար թե օգուտ ստանա դաշնակիցներից հրաժարվելուց. Լավրով
Դժվար թե Հայաստանի ժողովուրդն օգտվի, եթե երկրի ղեկավարությունը որոշի հեռանալ իր եվրասիական հարևաններից և դաշնակիցներից․ լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդի նիստից հետո։
«Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա, կսպասենք այս բոլոր հարցերի պարզաբանմանը, բայց բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը հեռանա իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, իր հարևաններից, դա դժվար թե օգուտ բերի հայ ժողովրդին», – ասել է նախարարը՝ մեկնաբանելով պաշտոնական Երևանի վերջին հայտարարությունները, թե իբր Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ–ի միջև, ինչպես նաև որոշել իր տեղը ՀԱՊԿ–ում։