01 Հուլ
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
21.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործընթացը կարող է դառնալ անշրջելի․ Коммерсант -ը` Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին

Գործընթացը կարող է դառնալ անշրջելի․ Коммерсант -ը` Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին

ԵՄ-ը 270 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին՝ ժողովրդավարությանն աջակցելու համար: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը աջակցել է երկրի՝ համայնքին միանալու մտադրությանը: Այս ֆոնին՝ հանրապետությունում շարունակվում է ընդդիմության դեմ արշավն, իսկ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին: Коммерсант թերթի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն կարծում է, որ Երևանն ավելի ու ավելի է հեռանում Մոսկվայից

Ինչպես նշվել է, հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանն այցով մեկնել է Թուրքիա: Ի թիվս այլ բաների՝ վարչապետը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է 2026 թվականին այցելել երկրի մայրաքաղաք՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այս ձևաչափը ստեղծվել է Եվրամիության և դրան միանալ ցանկացող երկրների միջև երկխոսության համար: Մինչդեռ, Հայաստանի անվտանգության ուժերը խոշոր հարձակում են իրականացնում ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև ընդդիմադիր տրամադրված հոգևորականության դեմ: Մասնավորապես, նրանք կասկածվում են ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու և իշխանությունը զավթելու փորձերի մեջ։

Ռուսաստանը հայտարարում է, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է, բայց այդ իրադարձությունների նկատմամբ անտարբեր մնալը հեշտ չէ։ 

Հեղինակի խոսքով՝ վարչապետ Փաշինյանը, մի կողմից, դժգոհություն է ցուցաբերում Ռուսաստանի քաղաքականությունից, երբեմն նույնիսկ կոշտ, բայց մյուս կողմից՝ վստահեցնում է, որ եղբայրական հարաբերությունները չեն փոխվի: Եվ դա պարբերաբար է տեղի ունենում: Ինչևէ, կան հիմքեր ենթադրելու, որ Երևանն ամեն օր ավելի ու ավելի է հեռանում Մոսկվայից՝ չնայած ամեն ինչի: Եվ որոշ պահի այս գործընթացը վտանգում է դառնալ անշրջելի։

Ռազմագերիներ