03 Հուլ
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
13.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի հետ որևէ կապ չունեցող Փաշինյանը ցանկանում է երկրում ստեղծել տեղեկատվական վակուում և տանել այն դեպի «զոմբիֆիկացիայի»․ ՌԴ արձագանքը

ՀՀ-ի հետ որևէ կապ չունեցող Փաշինյանը ցանկանում է երկրում ստեղծել տեղեկատվական վակուում և տանել այն դեպի «զոմբիֆիկացիայի»․ ՌԴ արձագանքը

Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքական քայլերը հիշեցնում են Ուկրաինայի գործողությունները, NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։

Նա հիշեցրել է, որ Երևանը պայքարում է եկեղեցու դեմ, ջախջախում է ընդդիմությանն, ինչպես նաև ցանկանում է արգելել ռուսական հեռուստաալիքները։ Ժուրավլևի խոսքով՝ Հայաստանը ցանկանում է ստեղծել տեղեկատվական վակուում։ Նա ընդգծել է, որ արդեն իսկ կա «նման զոմբիֆիկացիայի» օրինակ՝ Ուկրաինան։ Պատգամավորը հավելել է, որ Երևանը դեռ կարող է «ոտքը չդնել նույն խարույկի վրա»։

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի խոսքով՝ ռուսաստանյան հեռուստաալիքների արգելման կոչ են անում ոչ թե երկրի ներսում գտնվող քաղաքական գործիչները, այլ՝ նրանց կառավարողները։ Նա հավելել է, որ ալիքների չեղարկմանը կողմ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ըստ պատգամավորի, որևէ կապ չունի երկրի հետ։
Ռուսաստանի Դաշնության լրագրողների միության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը համարում է, որ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր անջատումը քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտում կլինի։

Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն ընդգծել է, որ ՀՀ-ն ձգտում է դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն՝ անորոշ նպատակներով երկարատև խաղի պատճառով։ Նրա խոսքով՝ նման գործողությունները նպատակ ունեն թշնամանք հրահրել ռուս և հայ ժողովուրդների միջև։

Պատգամավորի խոսքով՝ նման քայլերը կարող են ոգեշնչված լինել արտաքին ուժերի կողմից, որոնք ձգտում են անկայունացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Նա մատնանշել է արևմտյան հետախուզական գործակալությունների հնարավոր ազդեցությունը, որոնք, հավանաբար, հետապնդում են երկու երկրների միջև պատմական կապերի թուլացման նպատակը։

«Russia Today» մեդիա հոլդինգի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևի խոսքով՝ նման որոշումը կհանգեցնի երկրի տեղեկատվական տարածքի համար բացասական հետևանքների։ Նա ընդգծել է, որ այլ երկրների փորձը, որտեղ նմանատիպ սահմանափակումներ արդեն ներդրվել են, ցույց է տալիս քաղաքացիների կյանքի որակի վատթարացում։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուսական հեռուստաալիքները պետք է արգելվեն երկրում։

Նրա կարծիքով՝ այս հարցի քննարկմանը պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, քանի որ այդ լրատվամիջոցները տարածում են «հակասական կարծիքներ» Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

 

Ռազմագերիներ