03 Հուլ
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը համաձայնել է Գազայում ժամանակավոր հրադադարի պայմաններին. Թրամփ

Իսրայելը համաձայնել է Գազայում ժամանակավոր հրադադարի պայմաններին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իսրայելական կողմը Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է Գազայի հատվածում երկամսյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին։

«Այսօր իմ ներկայացուցիչները երկար և արդյունավետ հանդիպում ունեցան իսրայելցիների հետ Գազայի հարցի շուրջ։ Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար», – գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Քաթարի և Եգիպտոսի ներկայացուցիչները, որոնք շատ են աշխատել խաղաղություն հաստատելու համար, վերջնական առաջարկը կփոխանցեն ՀԱՄԱՍ-ին։

«Ես հույս ունեմ, որ Մերձավոր Արևելքի բարօրության համար ՀԱՄԱՍ-ը կընդունի այս համաձայնագիրը, որովհետև ավելի լավ չի լինի, այլ միայն կվատանա», – հավելել է Թրամփը։

 

Ռազմագերիներ