03 Հուլ
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ խմբավորումը ցանկանում է պատերազմն ավարտող համաձայնագիր կնքել

ՀԱՄԱՍ խմբավորումը ցանկանում է պատերազմն ավարտող համաձայնագիր կնքել

ՀԱՄԱՍ-ը ցանկանում է կնքել համաձայնագիր, որը կավարտի պատերազմը. հայտնում է Al Jazeera գործակալությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պաղեստինական խմբավորումը հայտնել է, որ ուսումնասիրում է միջնորդների կողմից առաջարկված հրադադարի մասին առաջարկը և ձգտում է համաձայնագրի, որը կհանգեցնի պատերազմի ավարտին և իսրայելական զորքերի դուրսբերմանը Գազայի հատվածից:

Խմբավորման պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ընդունել ցանկացած առաջարկ, որը կհանգեցնի պատերազմի լիարժեք ավարտի:

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է այդ պայմանները՝ ասելով, որ Իսրայելը շարունակելու է պատերազմը, մինչև չկատարի իր առջև դրված խնդիրները։

Ռազմագերիներ