03 Հուլ
2025
22.2° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով: Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր․ գրում է ErmeniHaber-ը։

Ներկայացված օրինագծում նշվել է․

«Այս անվանափոխությունը միայն ցուցանակի փոփոխություն չէ, այն թուրք ժողովրդի կամքի դրսևորումն է՝ տեր կանգնելու սեփական պատմությանը, հերոսներին և  հիշողությանը, քանի որ ազգային հերոսներին մոռացող ժողովուրդները ժամանակի ընթացքում մոռացության են մատնվում։ Ալիջան սահմանային անցակետի անվանափոխումը Թալեաթ փաշայի անունով միևնուն ժամանակ նշանակում է, որ թշնամու դիմաց ամուր կանգնած ժողովուրդը սեփական սահմաններին դրոշմում է իր պատմական ինքնությունը»:

Ընդգծվել է, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի ինչպես թուրք ժողովրդի երիտասարդ սերունդներին պատմական գիտակցություն ներարկելու, այնպես էլ պետության պատմական շարունակականությունը և «պատվաբեր անցյալը» հիշեցնելու համար։

Հիշեցնենք, որ Մեհմեթ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանությունն իրագործած գլխավոր անձանցից մեկն է:

 

Ռազմագերիներ