09 Հուլ
2025
28.4° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի հաջորդ քայլը հնարավոր ամեն բանի հանձնումն է՝ ամեն գնով 2026 թվականի ընտրություններում հաղթելու համար․ ռուսական մամուլ

Փաշինյանի հաջորդ քայլը հնարավոր ամեն բանի հանձնումն է՝ ամեն գնով 2026 թվականի ընտրություններում հաղթելու համար․ ռուսական մամուլ

Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց «խաչակրաց արշավանքն» ընդդիմության՝ ներառյալ եկեղեցու, խորհրդարանի և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ։ Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է «ազատել» Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) հավատքի և պետության հակառակորդներից, իսկ Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել միլիարդատեր Սամվել Կարապետյանի հետ կապված հասցեներում: Ընդդիմադիր պատգամավորներին սկսել են զրկել անձեռնմխելիությունից․ գրել է Независимая газета-ն։ 

Ինչպես նշվել է, ըստ փորձագետների, ընդդիմությունը չունի հանրային աջակցություն՝ փողոցային բողոքի ակցիաների միջոցով իր իրավունքները պաշտպանելու համար:

Չնայած կառավարության նկատմամբ լուրջ դժգոհությանը՝ մարդիկ պատրաստ չեն դուրս գալ բողոքի: Այնուամենայնիվ, վերջին բոլոր քաղաքային ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել, ինչը շատ հստակ երևացել է Գյումրու և Փարաքարի վերջին ընտրություններում: Նույնիսկ Երևանում «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացել է քաղաքապետի պաշտոնը ստանալ միայն հետընտրական ինտրիգների միջոցով՝ չկարողանալով մեծամասնություն ստանալ Երևանի ավագանու ընտրություններում նույնիսկ իր արևմտամետ գործընկեր «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայում: 

Московский Комсомолец-ը գրել է, որ եկեղեցու ղեկավարությունը վաղուց ոչ միայն դեմ է վարչապետի քաղաքականությանն, այլև բացահայտ քննադատում է նրան։ Ինչպես ընդգծել է կայքը, եկեղեցին հսկայական ազդեցություն ունի Հայաստանում։ Եվ հիմա այն հստակորեն դեմ է Փաշինյանի քաղաքականությանն՝ այն համարելով հայ ժողովրդի շահերի դավաճանություն։ Եվ Փաշինյանը պատրաստվում է շարունակել այս ճանապարհով։ Հաջորդը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, Սահմանադրության փոփոխությունները և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այսինքն՝ ամեն բանի, ինչը հնարավոր է, հերթակակն հանձնում, և, վերջիվերջո, 2026 թվականին ընտրություններ են, և Փաշինյանը պետք է ինչ-որ կերպ հաղթի դրանցում։ 

Հետևաբար, նա ձգտում է վերահսկողություն հաստատել այնպիսի կարևոր պետական ինստիտուտի նկատմամբ, ինչպիսին եկեղեցին է։ Regnum-ն, իր հերթին, նշել է, որ ռազմական պարտությունների և դրանց պատճառած երկարատև ներքաղաքական ճգնաժամի ֆոնին՝ Հայաստանի կառավարությունը մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին՝ փորձելով իր սխալները բարդել Մոսկվայի վրա։ 

Ռազմագերիներ