12 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի հարվածից Փեզեշքիանը վնասվածք էր ստացել. Fars

Իսրայելի հարվածից Փեզեշքիանը վնասվածք էր ստացել. Fars

Իսրայելի հարձակումներից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ոտքի թեթև վնասվածքներ է ստացել․ հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Փեզեշքիանի հետ վիրավորում են ստացել մի քանի պաշտոնյա ևս։

Դա տեղի է ունեցել հունիսի 16-ին, երբ Իսրայելի կողմից Թեհրանի արևմտյան մասում գտնվող շենքերից մեկը ենթարկվել է ռմբակոծության, որտեղ էլ ստորին հարկերում տեղի է ունեցել Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նիստ։

Իրանցի պաշտոնյաները կարողացել են դուրս գալ վթարային ելքից։

 

Ռազմագերիներ