
Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումը միայն կմիավորի երկրի ժողովրդին․ ռուս պատգամավոր
Փաշինյանը չի կարողանա արևմտյան կուրատորների հրամանով ոչնչացնել առաքելականությունը․ հայտնել է Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկինը։
RT-ի հետ զրույցում պաշտոնյան ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումը միայն կմիավորի երկրի ժողովրդին։ «Նրանք թույլ չեն տա, որ ո՛չ կաթողիկոսը, ո՛չ նրանց հավատքը ոտնահարվեն այն արևմտյան արժեքներով, որոնք նրանք ցանկանում են ներդնել»,-ասել է Վոդոլացկինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ձերբակալվել էր բարերար, գործարար Սամվել Կարապետյանը, որն իր աջակցությունն էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն։